Արամ Խաչատրյանը՝ «Տարվա լավագույն մարզպետ»

562

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

«Որակի նշան» ընկերության կողմից կազմակերպված «Տարվա հանրային ծառայող, Տարվա ապրանքանիշ» մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզային կառավարման լավագույն մոդելի մշակման, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածության և բարեխիղճ աշխատանքի համար: Արամ Խաչատրյանի թեկնածությունն ընտրվել է հանրության լայն շերտերի, լրագրողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում:
Возможно, это изображение текст
Մրցանակաբաշխությունն անցկացվել է Երևանում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում: Մարզի ղեկավարի մրցանակն ստացել է փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը: Նա Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ սա ընդհանուր թիմի՝ մարզպետարանի աշխատակազմի, մարզային ենթակայության հիմնարկների մարզի համայնքների ղեկավարների, աշխատակազմերի համատեղ աշխատանքի արդյունքն է:
Возможно, это изображение 10 человек, люди стоят и в помещении
Միջոցառման ընթացքում մրցանակների են արժանացել նաև Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը և Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: Ավելի վաղ մրցանակ էր շնորհվել նաև Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանին:
Возможно, это изображение 3 человека и люди стоят