2022 թվականի Վանաձոր քաղաքի 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների ընտրությունը.

465

Возможно, это изображение 7 человек и в помещении

Դեկտեմբերի 13-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2022 թվականի Վանաձոր քաղաքի 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների ընտրությունը:
Ներկաներին ողջունեց և համայնքի ղեկավարի շնորհակալական խոսքն ուղղեց Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը:

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Մացակյանը, բաժնի աշխատակիցներ, մարզադպրոցների տնօրեններ, մարզական ակումբների, մարզական ֆեդերացիաների նախագահներ:
Возможно, это изображение 5 человек, люди сидят и люди стоят
Վանաձոր համայնքի 2022թվականի 10 լավագույն մարզիկները անվանացանկը հետևյալն է`
1. Տիգրան Կիրակոսյան /սամբո/
2. Գոռ Հարությունյան /սամբո/
3. Արթուր Շախպազյան /բռնցքամարտ/
4. Արես Հակոբյան /բռնցքամարտ/
5. Էլլադա Ալավերդյան /աթլետ/
6. Նարեկ Հովհաննիսյան /բռնցքամարտ/
7. Հովհաննես Մաղաքյան /ազատ ըմբշամարտ/
8. Մհեր Մարկոսյան /ազատ ըմբշամարտ/
9. Վախթանգ Հարությունյան /բռնցքամարտ/
10. հորիզոնականը կիսեցին`
Արևիկ Դոխոլյան /բռնցքամարտ/
Արման Ոսկանյան /բռնցքամարտ/:
Պատանի մարզիկների եռյակը հետևյալն է `
1. Էրիկ Սաղաթելյան /սամբո, ձյուդո/
2. Նարեկ Հակոբյան /ազատ ըմբշամարտ/
3. Դավիթ Սաֆարյան /բռնցքամարտ/
Հաշմանդամություն ունեցող մարզիկ ընտրվեց 24-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր /ազատ ըմբշամարտ/, 5-րդ տեղ զբացեղրած /հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ/ Սենիկ Սերոբյանը:
Возможно, это изображение 3 человека, люди сидят, люди стоят и в помещении
Возможно, это изображение 5 человек, люди сидят и люди стоят
Լավագույն թիմ ընտրվեց ՀՀ հանդբոլի 2022թ. տղամարդկանց առաջնությունում առաջին տեղ գրաված «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Վանաձորի թիմը:
Տարվա լավագույն մարզիչ ընտրվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանը
Տարվա լավագույն մարզական կազմակերպություն` «Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
Վետերան մարզիկ` Ժորա Հովհաննիսյանը: