Լոռեցիների հերթական հաջողությունը

447

Возможно, это изображение 11 человек, люди стоят и на открытом воздухе

ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ԿԳՄՍ և Պաշտպանության նախարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում առաջին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը:
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`
✅նռնակի նետում (0-1 ուսումնական),
✅8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ),
✅ձգումներ պտտաձողից,
✅կրոսավազք (1000մ),
✅հրաձգություն,
✅ինքնաձիգի քանդում-հավաքում։
♻️Լոռու մարզը ներկայացնում էր Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի թիմը: Լոռեցիները, ընդամենը մեկ միավոր զիջելով Տավուշի թիմին, գրավել են պատվավոր 2-րդ տեղը, երրորդը Գեղարքունիքի  թիմն էր:
Возможно, это изображение один или несколько человек
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, իսկ թիմերի անդամները՝ նվերներով: