Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

532

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Սիրելի՛ ուսուցիչներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այսօր լավագույն առիթ է ձեզ ուղղելու մեր ամենաջերմ բարեմաղթանքները, երախտագիտության խոսքերը և ասելու, որ մենք չափազանց բարձր ենք գնահատում այն մեծագույն ներդրումը, որ դուք յուրաքանչյուր օր ունենում եք երեխաներին՝ որպես Մարդ, քաղաքացի, իրավագիտակից անձ ձևավորելու գործում, տալիս նրանց գիտելիքներ՝ պայծառ ապագա ունենալու, կայացած լինելու նպատակադրմամբ: Դուք մատաղ սերնդի մեջ սերմանում եք անսահման հայրենասիրություն, ազգային արժեքների գիտակցություն, ինչի շնորհիվ նաև ձեր կրթած ու դաստիարակած սաները, ովքեր այսօր Հայոց բանակի զինվորներ են, սպաներ, Հայրենիքի նկատմամբ սերը սրտում, սեփական կյանքը վտանգելով, կռիվ են տալիս Հայաստանի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի պահելու, իրենց մայրերի, քույրերի,զավակների անդորրը պահպանելու համար:
Սիրելի՛ ուսուցիչներ,
կասկածից վեր է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ նվիրում է պահանջում, հոգևոր-բարոյական պատասխանատվություն՝ ժողովրդի ապագայի և երկրի վաղվա օրվա առջև, և որ մանկավարժ լինելը կոչում է և բնավ ոչ՝ սոսկ մասնագիտություն, աշխատանք: Մենք բոլորս գլուխ ենք խոնարհում ձեր նվիրումի ու վաստակի առջև:
Մեզնից յուրաքանչյուրը մեծագույն սիրով է հիշում իր առաջին ուսուցչին, անպայման ունեցել է նաև սիրելի ուսուցիչներ ու ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրանց մասին ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները:
Այդ հիշողությունները ջերմացնում են մեր հոգիները և իրենց ուրույն հետքը թողնում մեր հետագա գործունեության վրա:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր անչափ կարևոր և պատասխանատու գործում: