«EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնում բիզնես ոլորտի և Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնության հուշագիր ստորագրեցին. Տեսանյութ

606

«EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնում բիզնես ոլորտի և Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համաձայնության հուշագիր ստորագրեցին։
«Հավասար իրավունքներ և Հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց նախաձեռնությունը և նշեց, որ այս համագործակցությունն իր նպաստը կբերի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն և անկախ կյանքով ապրելուն։

Մինչ հուշագիրն ստորագրելը, կողմերը ներկայացրին իրենց գործունեության շրջանակը և իրենց կողմից իրականացվող ծառայությունները։  «EREO»  անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն  ունի 3 հիմնական ծառայություն․ հանդիպման ընթացքում այդ ծառայությունների պատասխանատուները ներկաներին  պատմեցին կենտրոնի կողմից իրականացվող ծառայությունների մասին։

Անհատական սկզբունքով հուշագրեր կնքվեցին «Հավասար իրավունքներ և Հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի և ՀԿ Կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական  կազմակերպության, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի , «Կառա և Կարեն» ՍՊԸ-ի, «ԿԱՌՄԻԼԱՆ» ՍՊԸ-ի և «ԿԱԼԻՄԵ»  Ա/Ձ կազմակերպությունների միջև։

Բիզնես ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև համագործակցության առաջին քայլերն սկիզբ են առել դեռևս ընթացիկ տարվա մայիսին։ Հենց այդ ժամանակ էլ կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել գործընկերային հարաբերությունների ստեղծման համար։
Անուշ Ասլանյանը կարևորում է նման հուշագրերը և նշում, որ այն փոխադարձ համագործակցության սկզբունք կունենա։ Հուշագիրը կվերանայվի 3 ամիսը մեկ՝ համագործակցության նոր եզրեր փնտրելու նպատակով։

Հանդիպման ընթացքը նաև գեղարվեստական կատարում էր նախատեսել․ ներկաներն ունկնդրեցին «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի շահառու Հասմիկ Փելեշյանի երեժշտական կատարումը։