Գնաճ, գործազրկություն, վարկեր ու բռնագանձումների պահանջով դատական գործեր. Ինչպե՞ս է ապրում հայաստանցին. Տեսանյութ

443

Нет описания.

«Region 5+»-ի թողարկման առանցքում Հայաստանի սոցիալական պատկերն է, գործազրկության, աղքատության ցուցանիշն ու դրա աճը խթանող գործոնների եւ իրավիճակի վերլուծությունը: Ըստ վիճակագրության՝ տարբեր տարիներին ի՞նչ փոփոխություններ է կրել մեր երկրի սոցիալական պատկերը:

2008 թվական: Հայաստանն ուներ 3 մլն 238. հազար բնակչություն, աղքատության մակարդակը երկրում 27,6 % էր, գործազրկության մակարդակը՝ 6,3 տոկոս:

2018 թվական: Սերժ Սարգսյանի տասնամյա պաշտոնավարման ընթացքում երկրից հեռացավ ավելի քան 270.000 քաղաքացի: Արդեն 2018-ի տարեվերջին Հայաստանի բնակչության թիվը կազմել է 2 մլն. 965  հազար, աղքատ էր Հայաստանի բնակչության 23.5%-ը, գործազրկության մակարդակը կազմում էր 16.3 % (հաշվարկի նախկին մեթոդաբանությամբ):

Դիտարկենք պատկերը 2018-ից հետո: 2021 թվականի տարեվերջին բնակչության թիվը  2 մլն 961.000 էր: 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 27%: Համաշխարհային բանկի կանխատեսումները 2022թ.-ի համար վատատեսական են՝ հաշվի առնելով մարտահրավերները. Հայաստանի ամեն 5 բնակչից 2-ը, ըստ Համաշխարհային բանկի, կարող է աղքատ համարվել: Այնուհանդերձ, 2022 թ.-ին 7 տոկոս տնտեսական աճը համարվում է իրատեսական:

Ինչպես աղքատության, այնպես էլ գործազրկության մակարդակը տարիներ շարունակ բարձր է մնում Շիրակի մարզում: Միջին ամսական անվանական աշխատավարձը ամենացածրը նույն մարզում է: Օրինակ, 2021 թվականին Երեւանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 224.815, Շիրակի մարզում՝ ընդամենը 123.000 դրամ:

«Region 5+»-ի հերթական թողարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել հետեւյալ հարցերին՝ այսօր ի՞նչ կենսակերպով է ապրում հայաստանցին, ինչպե՞ս է գնաճն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, ինչու՞ են հազարավոր մարդիկ կքած վարկային պարտավորությունների բեռի տակ, ինչի արդյունքում բռնագանձումների պահանջով դատարաններում տասնյակ հազարավոր գործեր են հայտնվում, ի վերջո, վարկերը փրկությո՞ւն են, թե՞՝ գլխացավանք:

Տեսանյութ՝