Նիկոլ Փաշինյան. Բանակից գողացած գեներալ լինի, սերժանտ, վարչապետ, նախագահ, թե նախարար չի ներվելու

800

Նիկոլ Փաշինյան . «Բա նակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, տո նախագահ լինի, տո նախարար լինի ...

Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում կարող էր այլ ելք լինել:

«Մենք պետք է գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այլ ելք չեղավ։ Արդյոք ինչ-որ ուժե՞ր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով ու ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին այդպես լինի, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն ու իշխանափոխություն տեղի ունենա»,- նկատել է նա։

Վարչապետը նշել է, որ հիմա փաստեր են ի հայտ գալիս, որով այս հարցն իր մոտ գնալով ավելի ուժեղանում է. «Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները օբյեկտիվ կգտնվեն այս հարցերի պատասխանը գտնելու համար։ Ոմանք փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ու ես ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկենք, ծածկադմփոց անենք։ Ես ասում եմ՝ ո՛չ, ժողովուրդ ջան, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի: Իսկ հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են տեղի ունենում, այդ նույն մարդիկ ասում են՝ «այ, իշխանությունն այս ի՞նչ է անում, ուզում է գցի բանակի վրա»։ Ի՞նչն ենք գցում բանակի վրա, ուզում ենք հասկանանք՝ որտե՞ղ ինչ է տեղի ունեցել»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Վարչապետը շեշտել է՝ ոչ մեկին չեն ներելու. «Իսկ ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկին ներենք, ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին, ինչո՞ւ պետք է ներենք։ Չկա ներում այդ մարդկանց։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, տո նախագահ լինի, տո նախարար լինի, չի ներվելու»:

ԱՂԲՅՈՒՐ` https://armtimes.com/hy/article/243645