Լոռու մարզում հացահատիկի բերքահավաքը բուռն ընթացքի մեջ է

550

Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе

Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներում բուռն թափով ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Մարզում հացահատիկի բերքի 90 տոկոսն արդեն հավաքվել է: Նախնական տվյալներով, 1 հա միջին բերքատվությունը կազմել է 3-3,5 տոննա։ Թեև վերջնական արդյունքները դեռևս ամփոփված չեն և նախնական ցուցանիշները փոքր-ինչ զիջում են նախորդ տարվա արդյունքներին, սակայն հացահատիկի բերքատվությունն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է։
Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանն այսօր աշխատանքային օրն անցկացրել է Տաշիր խոշորացված համայնքում՝ հետևելով բերքահավաքի ընթացքին։ Օգտվելով առիթից՝ մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն համայնքի տնտեսվարողներին է ներկայացրել աշնանացան ցորենի արտադրության խթանմանն ուղղված 2022 թ․ պետական աջակցության ծրագիրը։
Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе
Ըստ ծրագրի, 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։
Возможно, это изображение на открытом воздухе
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Возможно, это изображение водоем
Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը: Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը պետք է դիմեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին:
Возможно, это изображение 1 человек и на открытом воздухе
Համայնքի բնակիչ Պավելն, օրինակ, մտադրություն ունի օգտվելու այս ծրագրից։ Նա Տաշիր համայնքում գտնվող 38 հեկտար հողատարածքում արդեն երկար տարիներ մշակում է ցորեն, գարի, ոլոռ և այլն։ Այս տարի հողամասը մշակելու համար օգտվել է պարարտանյութի պետական սուբսիդավորման ծրագրից և1 հեկտար հողամասից 3 տոննա ցորենի բերք ստացել։
Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе
Այցի շրջանակներում Արուս Թումանյանը եղել է նաև Տաշիր համայնքի «Բոզոյան» ՍՊԸ-ի հացահատիկի ցանքատարածությունում, որտեղ ևս 1 հա-ից 3 տոննա բերք են ստացել։
Վարչության պետի ներկայացմամբ, մարզում այս տարի մշակվել է շուրջ 8600 հեկտար ցորենի ցանքատարածություն։ Նախորդ տարվա համեմատ այս տարի մշակվող հողատարածքներներն ավելացել են 500 հեկտարով, ինչին մեծապես նպաստել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը։