Ազատ Արցախի ընդհատված թռիչքը. ինչու եւ ինչպես արցախցին ստիպված եղավ թողնել իր տունը. (տեսանյութ)

490

1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը: Իսկ արդեն 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Արցախում սեպտեմբերի 2-ը կդիմավորեն բարդագույն պայմաններում: Բերձորն ու Աղավնոն այս օրերին դադարկվեցին: Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Այդուհետ Հայաստանն Արցախին կապող այդ ճանապարհահատվածն էլ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը պատերազմից 2 տարի անց դեռ պատրաստ չէ, բայց դա է լինելու միակ ուղին, որով հնարավոր կլինի հասնել Արցախ: Չնայած ստեղծված իրավիճակին, Հանրապետության օրը Ստեփանակարտում տեղի կունենա ավանդական դարձած քայլերթը, ապա Արցախի Վերածննդի հրապարակում Ազգային ժողովի հինգ խմբակցությունները հրավիրել են հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը: «Region 5+»-ի այս շաբաթվա թողարկման շրջանակներում հանդիպել ենք Արցախի տարբեր բնակավայրերից Հայաստանի տարբեր հատվածներում ապաստանած արցախցի ընտանիքների հետ: Տեղահանված մարդիկ պատմել են՝ ինչ հանգամանքներում են լքել հայրենի բնակավայրը, խոսել են սեպտեմբերի 2-ի խորհուրդի եւ կրկին ազատ Արցախում ապրելու երազանքների մասին: MIG TVR VANADZOR, LORI REGION