Արկադի Փելեշյանի շնորհավորանքը՝ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ

513

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ։
32 տարի առաջ 1990 թվականի այս օրը Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի անկախության հռչակագիր» փաստաթուղթը, որն ամրագրում էր մի բան, ինչի համար մեր ժողովուրդը դարերով պայքարել է՝ ունենալ անկախ պետականություն։ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմամբ զարկ տրվեց մեր պետականաշինությանը։ Այս հռչակագիրը հիմքն էր հաջորդ տարի’ 1991-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի անցկացման ու Հայաստանի անկախացման համար։ Սակայն պետականաշինությունը գործընթաց է, որը մինչ օրս է շարունակվում և պահանջում է ամենօրյա աշխատանք, նվիրում, կամք։ Այս գիտակցումով պետք է շարունակենք ծառայել մեր երկրին ու պետությանը։
Շնորհավոր և ի գործ։