Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ

Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ գրանցեցին՝ նվաճելով 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 9 (+1) բրոնզե: Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել էր 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը: Այս պատմական արդյունքը գալիս է վերահաստատելու այն համոզմունքն ու փաստը, որ հայկական սպորտն ամուր հիմքերի վրա է դրված և...

Նոր անտառ՝ հայկական դրամի 30-ամյակի առթիվ. (ֆոտոշարք)

ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի Բանկերի միությունը և հանրապետության 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնում են 50 հա նոր անտառ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար բնակավայրերում՝ տնկելով 160 000 ծառ (կաղնի, թխկի, հաճարենի, լորենի, վայրի տանձ, վայրի խնձոր, ընկուզենի, բոխի և այլ ծառատեսակներ)։ Հիմնվող անտառը, որպես մնայուն արժեք,...

Վազգեն Բադալյանի գլխավորած երիտասարդական հավաքականի մեդալների թիվը հասնում է 10-ի.

Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը մեդալ ապահովեց նաև 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը։ Մեր մարզիկը համառ պայքարում պարտության մատնեց ալբանացի Ամար Կոչիին։ Շատ բարդ մենամարտում կամային հաղթանակ տոնեց 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։ Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո 2-րդ և 3-րդ ռաունդներում հայ բռնքամարտիկը ուժ գտավ իր մեջ ու հաղթեց 3։2 հաշվով։ 86 կգ քաշային...

Վանաձոր համայնքում՝ համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների մասնակցությամբ այսօր անցկացվել է շաբաթօրյակ. (ֆոտոշարք)

  Վանաձոր համայնքում(#Վանաձոր, #Գուգարք, #Շահումյան, #Դարպաս )՝ համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների մասնակցությամբ այսօր անցկացվել է շաբաթօրյակ: Աշխատանքներում ներգրավվել է ավելի քան 2000 քաղաքացի: Ներգրավվել է 13 միավոր տեխնիկա, օգտագործվել են 1000-ից ավելի գործիքներ: Համայնքի տարբեր հատվածներում՝ այգիներում, պուրակներում, հուշարձանների և հանգստի գոտիների տարածքներում կատարվել են մաքրման և կանաչապատման աշխատանքներ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շրջել է համայնքում՝...

Վանաձոր քաղաքի Հենրիկ Զաքարյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետիք Իսահակյան և Գարեգին Նժդեհի փողոցներում հիմնանորոգման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են

Վանաձոր քաղաքի Հենրիկ Զաքարյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետիք Իսահակյան և Գարեգին Նժդեհի փողոցներում հիմնանորոգման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Նախագծերն իրականացվում են ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։