Վանաձորը և Ցխալտուբոն Քույր քաղաքների համաձայնագիր են ստորագրել

598

Возможно, это изображение 10 человек, люди стоят и в помещении

Օգոստոսի 12-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագրի եզրափակիչ համաժողովը։ Ներկա էին ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Մասնակցեցին ներկայացուցիչներ ԵՄ պատվիրակությունից, ՀՀ Կառավարությունից, Դիլիջանի և Վանաձորի համայնքապետարաններից, ինչպես նաև ծրագրի գործընկերները Վրաստանից, Ռումինիայից և Մոլդովայից։
Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении
Մասնակիցներին ողջունեց Շրջակա միջավայրի փոխնախարարը։ Նա մասնավորապես ասաց․ «Կուզենայի ուրախությամբ փաստել, որ այս ծրագրի հիմքում դրված է գործընկերության և համագործակցության գաղափարը, ինչն այսօր չափազանց կարևոր է, քանի որ շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրները չեն ճանաչում սահմաններ և ազգություններ։ Դրանք համամարդակային են, փոխկապակցված ու շղթայական, և դրանց լուծումների համար անհրաժեշտ են բոլորիս ջանքերը։ Ինչպես գիտեք, ՀՀ-ում թափոնների կառավարման ոլորտում առկա են մի շարք բարեփոխումներ․ ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվում է եվրոպական չափանիշներին՝ դրանցից բխող գործնական արդյունքներով։ Եվ այս համատեքստում ծրագիրն իր նպատակով շատ մոտ է մեր տեսլականին»։
Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց․ «Մենք կարևորում ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բոլոր ջանքերը, այդ թվում նաև այս ծրագիրը։ Ուրախ ենք նաև, որ հնարավորություն է ստեղծվել բարեկամանալու և գործընկեր դառնալու Վրաստանի Ցխալդուբո քաղաքի հետ։ Վանաձորը միշտ պատրաստ է արդյունավետ համագործակցության»։
Բացման խոսքով հանդես եկավ նաև ծրագրի համակարգող Քեթևան Ցխակայան, ապա Վանաձոր և Ցխալտուբո քաղաքների միջև՝ ի դեմս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և Ցխալտուբոյի քաղաքապետ Գենադի Բալանչիվաձեի, կնքվեց Քույր քաղաքների համաձայնագիր։ Կողմերը փոխանակեցին նվերներ։
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում, մասնավորապես Վանաձոր և Դիլիջան համայնքներում, ձեռք բերված հիմնական արդյունքները, ցուցադրվեց տեսանյութ՝ ԵՄ մոտեցումների վրա հիմնված թափոնների կառավարման լավագույն փորձի հնարավոր կիրառման վերաբերյալ։
Նշենք, որ ծրագիրը աջակցում է շրջակա միջավայրի որակի բարելավմանը և գյուղական բնակավայրերում գետերի ջրազրկման կրճատմանը, թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկման ժամանակակից փորձի ներդրմանը՝ Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում և Ռումինիայում:
Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении
«Գործընկերություն ընդդեմ գյուղական կանաչ տարածքների աղտոտման» ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի մայիսի 1-ից։ Գործընկերներն են Վրաստանի Ցխալտուբոյի քաղաքապետարանը (գլխավոր գործընկեր), Մոլդովայի Ունգենիի քաղաքապետարանը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը, Ռումինիայի Տեխնոպոլ Գալաթի ասոցիացիան և Վրաստանի Իմերեթիի «Սպեկտրի» գիտնականների միությունը:
Возможно, это изображение 9 человек, люди сидят, люди стоят и в помещении
Ծրագրի շրջանակում 2021 թ․ Վանաձորի համայնքապետարանը ստացել է 1 մամլիչ սարք և թղթի թափոնների համար նախատեսված արկղեր: 2022 թ․ ապրիլի 22-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել թափոնների կառավարման դասընթաց, որին մասնակցել են Վանաձոր և Դիլիջան համայնքների ուսուցիչներ, տնօրեններ, ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են մի շարք այլ դասընթացներ ևս։ Մայիսի 26-28-ը Հայաստանի թիմը հյուրընկալել է ռումինական ENVIROecosmart խորհրդատվական բնապահպանական կազմակերպության փորձագիտական խմբի անդամներին, փորձագետ Ռոդիոն Ամզուի ղեկավարությամբ։