Օգոստոսի 9-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստ՝ մարզպետ Արամ Խաչատրյանի, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, հանրապետական գործադիր մարմինների, ուժային կառույցների, մարզային ծառայությունների, համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հնչեց ՀՀ օրհներգն, ապա իր օրհնությունը ներկաներին հղեց Գուգարաց թեմի առաջնորդը՝ երկրին մաղթելով խաղաղություն, հայ ժողովրդին՝ բարեկեցություն և տոկունություն:
Բացման խոսքով հանդես եկավ մարզի ղեկավարը:

Մինչ անդրադարձ կատարելը օրակարգային հարցերին, Ա. Խաչատրյանը կարևորեց սերտ համագործակցությունը դահլիճում ներկա գտնվող բոլոր կառույցների ներկայացուցիչների միջև: Նա նշեց, որ ներկաների նպատակը մեկն է՝ մարզը դարձնել ուժեղ, հզոր, զարգացած՝ զերծ հոգսերից ու խնդիրներից, ամեն ինչ անել բնակչության կենսամակարդակը բարձրացնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

Ուստի կարևոր համարեց, որ ցանկացած հարցով՝ անգամ առաջին հայացքից ամենափոքր թվացող, բոլորը կարողանան օպերատիվ կերպով և անկաշկանդ գործակցել՝ խնդիրներին արագ լուծում տալու նպատակով:

-Ուզում եմ վստահեցնել, որ ես՝ որպես մարզպետ, և Լոռու մարզպետարանի ողջ թիմը պատրաստակամ ենք շուրջօրյա ռեժիմով ծառայել մեր հանրությանը և հասանելի ենք օրվա բոլոր ժամերին,- ասաց նա:

Մարզի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաև գործակցությանը ուժային կառույցների հետ (ամբողջական ելույթն այստեղ՝ http://lori.mtad.am/news/item/2022/08/09/NEWS17/):

Օրակարգի համաձայն մարզի համայնքների բյուջեների յոթ ամիսների սեփական եկամուտների կատարման մասին հաշվետվություն ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանը:
Մարզխորհրդի մասին կարդալ ավելին՝