Դեբեդ գետն ամեն օր տարօրինակ գույներ է ստանում. հանքարդյունաբերության հետեւանքները

366

Մեր երկրում հանքարդյունաբերությամբ ամենահարուստ մարզերը Լոռին ու Սյունիքն են։ Հանքերի վնասների մասին հստակ չափումներ չկան, քանի որ ոչ վնասների և ոչ էլ ազդեցությունների գնահատման կոնկրետ գործիքներ չկան։ Շատ հաճախ տեղական փորձագետների և միջազգային ու անկախ փորձագետների հետազոտությունների արդյունքները չեն համապատասխանում միմյանց: Անկախ փորձագետների կողմից վերջին 4-5 տարիներին իրականացվել են բիոլոգիական և օրգանական փորձաքննություններ, որոնց արդյունքները ցույց են տալիս շրջակա միջավայրի աղտոտվածությունը։

MIG TVR VANADZOR, LORI REGION