Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում Հայկ Պապիկյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու նվաճել ոսկե մեդալ։ Պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցին իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել ու հեռացվել է: Հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Տեղի է ունեցել նոր պարգևատրություն: