Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Մշակույթի, կրթության և զբոսաշրջության բաժնի պետ Քրիստինե Մադոյանը ներկա են գտնվել Վանաձորի թիվ 40 մանկապարտեզի ավարտական խմբի ավարտական հաշվետու հանդեսին։ Արկադի Փելեշյանը շնորհավորել է երեխաներին, մաղթել խաղաղ մանկություն ու բարեկեցիկ ապագա։
Մանկապարտեզն այսօր նաև ստացել էր բարեգործների կողմից նվիրած գույքը, որ արդեն դասավորված էր, պատրաստ փոքրիկների շահագործմանը։






