Գարգառ բնակավայրով անցնող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. (ֆոտոշարք)

315

Возможно, это изображение 4 человека и на открытом воздухе

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն աշխատանքային այցով Գյուլագարակ համայնքի Գարգառ վարչական տարածքում էր՝ նպատակ ունենալով ծանոթանալ Մ-3՝ Թուրքիայի սահման — Մարգարա-Վանաձոր – Տաշիր — Վրաստանի սահման ճանապարհի Գարգառ բնակավայրով անցնող հատվածում գտնվող վթարավտանգ կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе
Գարգառ բնակավայրի վարչական ղեկավար Միշա Զալինյանը հայտնեց, որ պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ կապիտալ նորոգման աշխատանքների մի մասն իրականացվել է: Առաջնային է երթևեկելի հատվածի նորոգումը, կամրջի հենապատերի, հենասյուների ամրացումը:
Возможно, это изображение на открытом воздухе
Հանրապետական նշանակության ճանապարհահատվածում գտնվող կամուրջն ավելի քան 30 տարի չէր հիմնանորոգվել: Այս տեղանքով օրական անցնում են տասնյակ ծանրաքարշ և հարյուրավոր մարդատար մեքենաներ: 50 մետր երկարությամբ կամուրջը երկարամյա շահագործումից դժվարանանցանելի էր դարձել:
Нет описания фото.
Գոռ Ասրյանը Գարգառի վարչական ղեկավարին հորդորեց հետևողական լինել աշխատանքների որակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում օգտագործել նաև համայնքային տեխնիկան՝ մինչ շինարարական աշխատանքների ավարտը կամրջի անանցանելի հատվածները փոսալցնելու նպատակով:
Возможно, это изображение 1 человек, стоит и на открытом воздухе
Возможно, это изображение 3 человека, люди стоят, дерево и на открытом воздухе
Возможно, это изображение дорога
Возможно, это изображение автомобиль и дорога
,