Առողջապահական ոլորտի կնճիռները. անմխիթար վիճակում գտնվող պոլիկլինիկաներ ու անհասանելի բժշկություն. (տեսանյութ)

910

Ի՞նչ անել քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար, ինչպե՞ս կանխել սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների աճի միտումը: Հայաստանը կունենա՞ արդիական, բարձր որակի և Հայաստանի քաղաքացուն հասանելի մատչելի առողջապահական ծառայություններ: «Region 5+»-ի դիտակետում առողջապահական խնդիրներն են. պարտադիր ապահովագրություն, բուժօգնության առաջնային օղակների՝ մեղմ ասած անմխիթար վիճակ, անհետաձգելի բուժօգնության կազմակերպման դժվարություններ, քաղաքացուն անհասանելի թանկարժեք ծառայություններ…