Վանաձոր համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը տարածել է հայտարություն․

777

«Վանաձոր համայնքում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունն իր պարտքն է համարել նիստին իր մասնակցությամբ ընթացք տալ սուբվենցիոն ծրագրերի հաստատմանը։
Այդպես փորձել ենք մեր նպաստը բերել ՀՀ իշխանությունների ձեռամբ այս համայնքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծմանը․ արդեն կես տարի Վանաձորը բարձիթող վիճակի մատնած ՀՀ իշխանությունները իրավիճակի լուծումը տեսել են օրենքը փոխելու մեջ՝ սեփական քաղաքական ձախողումը քողարկելու նպատակով՝ չվարանելով նսեմացնել ավագանու ինստիտուտը, սրընթաց կերպով վերացնել ժողովրդավարական սկզբունքները տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններում»։