Վանաձոր խոշորացված համայնքում մեկնարկեց ամառային զորակոչը

495

Возможно, это изображение 5 человек, люди стоят и на открытом воздухе

Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները՝ Վանաձոր խոշորացված համայնքից։
Возможно, это изображение 8 человек, люди стоят, дерево и на открытом воздухе
Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքից նորակոչիկներին հանդիսավորությամբ ճանապարհելու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Զորակոչիկներին օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Возможно, это изображение 9 человек, люди стоят и на открытом воздухе
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը տղաներին մաղթեց առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
-Այսօր դուք հայրենասիրության և հայ տղամարդուն վայել արժանապատվության գիտակցությամբ եք համալրում մեր բանակի շարքերը։ Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին և ստանձնում եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։
Возможно, это изображение 5 человек и на открытом воздухе
Տղե՛րք, ոչ մի իրավիճակում չկորցնեք ձեր զգոնությունը, եղե՛ք միասնական, հոգատար եղե՛ք միմյանց նկատմամբ, դժվարությունները հաղթահարեք ուս ուսի տված՝ միասնական ուժով։ Թող ձեր ծառայությունը խաղաղ լինի և բոլոր կրակոցները լինեն միայն ուսումնական,-ասաց նա։
Նորակոչիկները ստացան նվեր-պարագաներ, աղոթագրքեր և խաչեր, որից հետո, հրաժեշտ տալով հարազատներին, ուղևորվեցին կենտրոնական հավաքակայան։