Արկադի Փելեշյանը հերթական քննարկումն անցկացրեց Վանաձորում ջրամատակարարման մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Դորոժնիկ» ընկերության հետ

455

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հերթական քննարկումն անցկացրեց Վանաձորում ջրամատակարարման մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Դորոժնիկ» ընկերության հետ:
Այս անգամ ընդլայնված քննարրկումներին շինարարական աշխատանքների կապալառու «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ միասին մասնակցում էր նաև ծրագրի SRP խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Հարալդ Կրոնեն:
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են և ներսումը-ի նկարն է
Քննարկումներին մասնակցում էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք առարկայական խնդիրներ , որոնք մտահոգում են ինչպես համայնքապետարանին, այնպես էլ պատվիրատուին ու կապալառու ընկերությանը:
Ինչպես և նախորդ հանդիպման ժամանակ , այս անգամ էլ Արկադի Փելեշյանը կարևորեց քաղաքի տարբեր հատվածներում փոսային աշխատանքների արդյունքում առաջացած հողային հատվածների ասֆալտպատման աշխատանքների իրականացումը հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչը մտահոգում է նաև այն փողոցների բնակիչներին, որտեղ ավարտվել են հողային աշխատանքները, սակայն ասֆալտապատումը դեռևս չի սկսվել : Բնակիչներից ստացվում են բազում բանավոր և գրավոր բողոքներ, ինչին համայնքապետարանը պարտավոր է ոչ միայն արձագանքել, այլ նաև գործուն միջոցներ կիրառել:
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
Ընդառաջելով համայնքի ղեկավարի պահանջին՝ «Դորոժնիկ» ընկերության ղեկավարությունը հավաստիացրեց, որ առաջիկա 10-օրյակի ավարտին ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Երևանյան խճուղու և խճուղու հատումների հատվածներում: Նույն ժամկետում ասֆալտապատում կիրականցվի նաև Գուգարք բնակավայր տանող հիմնական ճանապարհի հատումներում:
———————————————
Արկադի Փելեշյանը և Հարալդ Կրոնեն պայմանավորվեցին սերտ համագործակցել ծրագրի իրականացման ընթացքում ծագած խնդիրների արագ արձագանքման և փոխադարձ խորհրդատվության նպատակով:
Հիշեցնենք, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ (KFW) իրականացվում է Վանաձորի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, որի արդյունքում հնարավոր կլինի առաջիկա տարիներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարում քաղաքի բոլոր թաղամասերում: