Օրեր առաջ մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանի ուղեկցությամբ եղել էր Վանաձորի քրեակատարողական հիմնարկում՝ պայմաններին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Մարզի ղեկավարը խոստացել էր մարզասարք նվիրել հիմնարկին ազատազրկման դատապարտված անձանց առողջ ապրելակերպի խթանման նպատակով, և խոստումը չուշացավ. մարզասարքն արդեն քրեակատարողական հիմնարկում է:



