Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտված է…

681

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

 Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մայիսի 21-ից սպորտային տոն էր, և այսօր` մայիսի 30-ին` առաջնության եզրափակիչ օրը, ունենք Եվրոպայի չեմպիոն։ Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), ինչպես և սպասվում էր, նվաճեց Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկե մեդալը։ Վերջին մենամարտում Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Լյունես Ամրուայի նկատմամբ։ Ունենք արծաթե մեդալակիրներ ևս. Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) կարողացան համապատասխանաբար բելգիացի Վասիլե Ուստրուայի և վրացի Գերոգի Կուշիտաշվիլիի դեմ պայքարում ապահովել իրենց արծաթը, իսկ Եվրոպայի առաջնության բրոզը մեր հավաքականից բաժին հասավ Նարեկ Մանասյանին (92 կգ)։
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է նաև մեր հայրենակիցը Վրաստանի դրոշի ներքո` Արտյուշ Գոմցյանը։
Մեր բռնցքամարտիկներից զատ ոսկե մեդալի են արժանացել նաև.
48 կգ քաշային կարգ — Սախիլ Ալախվերդովի (Վրաստան),
51 կգ քաշային կարգ — Մարտին Մոլինա Սալվադոր (Իսպանիա),
54 կգ քաշային կարգ — Բիլալ Բենամա (Ֆրանսիա),
57 կգ քաշային կարգ — Վասիլե Ուստրուա (Բելգիա),
60 կգ քաշային կարգ — Արտյուշ Գոմցյան (Վրաստան),
67 կգ քաշային կարգ — Վախիդ Աբասով (Սերբիա),
75 կգ քաշային կարգ — Գաբրիել Դոսեն (Իռլանդիա),
80 կգ քաշային կարգ — Արտյոմ Ագիև (Սերբիա),
86 կգ քաշային կարգ — Գեորգի Կուշիտաշվիլի (Վրաստան),
92 կգ քաշային կարգ — Ազիզ Աբես Մուհիդին (Իտալիա),
+92 կգ քաշային կարգ — Նելվի Ռաման Հեսս Թիաֆաք (Գերմանիա)։