«Սինեմարթ» երիտասարդական հասարակական կազմակեպության կողմից՝ «Պատվ/րաստվի՛ր» ծրագրի շրջանակներում իրականացվեց  COV.-19-ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին իրազեկման արշավ (ռադիոռեպորտաժ)

837

 «COVID-19. Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում` «Սինեմարթ» երիտասարդական հասարակական կազմակեպության կողմից՝ «Պատվ/րաստվի՛ր» ծրագրի շրջանակներում իրականացվեց  Covid-19-ի դեմ պատվաստանյութերի կարևորության մասին իրազեկման արշավ։

Արդեն 2 տարուց ավելի  ողջ աշխարհը պայքարում է համաշխարհային պանդեմիայի՝ դեմ, այդ ընթացքում կիրառելով Covid-19-ի տարածումը կանխելու ամենատարբեր մեթոդներ՝ հեռավար ուսուցում, դիմակների կիրառում, աշխատանք տնից  և այլն։ Սակայն համավարակը մեծ ծավալներով շարունակում էր տարածվել և 2021թ. աշխարհը վերջապես հնարավորություն ունեցավ կանխել վարակի նման մեծ ծավալների տարածումը արդեն պատվաստանյութերի միջոցով: Իշխանությունները ստիպված էին միջոցներ ձեռք առնել համընդհանուր պատվաստումն իրականացնելու համար, որոշ դեպքերում՝ընդհուպ մինչև պարտադրանք, քանի որ բնակչության իրազեկման մակարդակը շատ ցածր էր։ Բնակչության շրջանում սկսվեց  տարածվել  մեծ ապատեղեկություն պատվաստանյութերի վնասների, բացասական ազդեցությունների ու հետևանքների մասին։ Տարածվեցին շատ պատմություններ,  հատկապես, որ այն խոչնդոտում է վերարտադրողական առողջությանը։
Այն, որ մարդկանց մոտ բացասական վերաբերմունքը պատվաստանյութերի վերաբերյալ իրազեկության պակասի, կամ թյուր ինֆորմացիայի արդյունք է, նաև հաստատեցին ծրագրի սկզբում պատահականության սկզբունքով քաղաքացիների շրջանում իրականացված հարցումները․

Իրավիճակը հետազոտելով և ճիշտ գնահատելով այն, «Սինեմարթ» երիտասարդական հասարակական կազմակեպությունը նախաձեռնեց իրազեկման արշավ՝ Լոռու մարզի բոլոր համայնքներում ու բնակավայրերում՝ օգտագործելով նաև օֆ-լայն հարթակները։
Կազմակերպությունը ծրագրի շրջանակներում  ինֆորմացիան տարածվում էր տեղեկատվական պաստառների միջոցով, որոնցում ներկայացվում էր  պատվաստանյութերի իրական ազդեցությունն ու  կարևորությունը։

Ծրագիրն իրականացնող թիմը նշում է, որ գործընթացն այնքան էլ հարթ չի ընթացել, շատերը տարբեր պատրվակներով խուսափել են տեղեկատվություն տրամադրել, սա հիմնականում ավելի շատ ընդգծվել է Տաշիրում և շրջակա համայնքներում։
«Մեր անձնակազմը պատվաստված է»  գրառմամբ եռալեզու ծանուցումների արժանացան Լոռու մարզի այն տնտեսվարողները, որոնց ողջ անձնակազմը պատվաստված էր։

«Սինեմարթ» երիտասարդական հասարակական կազմակեպության կողմից իրականացված հետազոտության նպատակն էր պարզել՝ Լոռու մարզում տնտեսվարողներից քանիսն ունի ամբողջությամբ պատվաստված անձնակազմ, ընդհանուր առմամբ ինչպիսին են ընկալումները պատվաստանյութերի մասին, իրազեկման արշավի և հետազոտության արդյունքներով առաջարկել առավել  մատչելի տարբերակներ՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի կարևորությունն ընդգծելու և հասարակության առավել լայն շրջանակներում պատվաստումը խրախուսելու համար։ Ուսումնասիրություններ իրականացվեցին շուրջ 340 տնտեսվարողների և աշխատակիցների շրջանում։

Ծրագրի շրջանակներում կիրառվել է նաև փաստաթղթերի վերլուծության մեթոդը, որի նպատակն էր ուսումնասիրել մինչ իրազեկման արշավը և արշավից հետո պատվաստված քաղաքացիների քանակական վիճակագրությունը:

Ծրագրի արդյունքների ցուցիչներն ունենալու համար նաև հարցումներ են ուղարկել առողջապահության նախարարությանը։

Ամփոփելով իրազեկման արշավի և հետազոտության արդյունքները,  «Սինեմարթ» երիտասարդական հասարակական կազմակեպության թիմը  Լոռու մարզում արձանագրեց, որ Քովիդ-19-ի դեմ իրականացված պատվաստումների ընդհանուր թիվն ավելացել է 14.782 դեղաչափով, որոնցից՝ 1-ին դեղաչափով՝ 5.504  պատվաստում, 8.336-ով ավելացել է 2-րդ  դեղաչափ ստացածների թիվը  և 3-րդ՝ խթանիչ դեղաչափը ավելացել է 1.392-ով։