Զորիկ Պողոսյան. Գինեսի ռեկորդ՝ նվիրված Ղարաքիլիսայի հերոսամարտին. ֆոտոշարք

502

Վանաձորցի Զորիկ Պողոսյանը գերազանցեց սեփական ռեկորդը | Առավոտ - Լուրեր Հայաստանից

Մայիսի 27-ին Վանաձոր համայնքում՝ ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության հարակից տարածքում անցկացվեց մարզական միջոցառում՝ «Գինեսի» ռեկորդի սահմանում՝ նվիրված Ղարաքիլիսայի հերոսամարտին։
Возможно, это изображение 10 человек и люди стоят
Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Զորիկ Պողոսյանը սահմանեց թվով արդեն 5-րդ համաշխարյային ռեկորդը։ Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած կքանստած քայլեց, ապա շրջադարձ կատարեց և կանգնեց։
Միջոցառմանը ներկա էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն ՓԾ գնդապետ Արմեն Գասպարյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մարզիկներ և մարզասերներ։
Возможно, это изображение 8 человек и люди стоят
Մարզպետի տեղակալը իր և մարզպետ Արամ Խաչատրայնի անունից ողջունեց Զորիկի հերթական ռեկորդը և հույս հայտնեց, որ ձեռքբերումները հաջորդելու են մեկը մյուսին.
 -Խորհրդանշական է հատկապես ռեկորդ սահմանելու համար ընտրված վայրը և օրը. Զորիկը այս հաղթանակը նվիրում է Ղարաքիլիսայի ճակատամարտում տարած հերոսական հաղթանակին՝ համոզմունքով, որ հաղթանակները մեր երկրի համար դեռ առջևում են,-ասաց Գ. Ասրյանը: