ԱՀԿ-ն գնահատել է կապիկի ծաղկի դեմ հրատապ զանգվածային պատվաստումների անհրաժեշտությունը

368

Կապիկի ծաղիկը ինչ ախտանշաններ ունի. մանրամասնում է մասնագետը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ԱՀԿ-ն պարտադիր չի համարում կապիկի ծաղկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների հրատապ իրականացումը, հայտնել է Reuters գործակալությունը։

Փիբոդիի խոսքով՝ փորձագետները եզրակացրել են, որ Աֆրիկայի սահմաններից դուրս բռնկումը չի պահանջի հրատապ պատվաստումների արշավ: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի պակասը, որոնք կարող են  օգտագործվել վիրուսի դեմ պայքարելու համար:

Կապիկի ծաղիկ հիվանդության բռնկում առնվազն 10 երկրում․ ԱՀԿ | MedMedia

Կապիկի ծաղկի տարածումը, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կարող է զսպվել։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պահանջներ, այդ թվում՝ հիգիենան, հաճախակի լվանալ ձեռքերը:Նա նաև անհրաժեշտ է համարել անվտանգ սեռական վարքագծի դրսևորումը։

Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ այս պահին աշխարհում կապիկի ծաղկի ավելի քան 100 հաստատված դեպք է գրանցվել 19 երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և ԱՄՆ-ում։ Ռուսաստանում հիվանդներ չկան: Ռոսպոտրեբնադզորը ծայրահեղ ցածր է համարում հիվանդության տարածման հավանականությունը Ռուսաստանի Դաշնությունում։