Վանաձորի տարբեր թաղամասերում տեղադրվում են մեծ և փոքր աղբարկղեր, կլինեն նոր նստարաններ հանգստի համար

710

Возможно, это изображение 7 человек, люди стоят и на открытом воздухе

Ինչպես հանրապետության բոլոր քաղաքներում, այնպես էլ՝ Վանաձորում , հիմնախնդիր է մնում բնակչների կողմից քաղաքակիրթ աղբաթափության և կազմակերպությունների կողմից աղբահանության պատշաճ իրականացումը, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պահպանել ներքաղաքային շրջակա միջավայրի բարետես մաքրությունը:
Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе
Վանաձորի համայնքապետարանն այդ նպատակով պատվիրել և քաղաքի տարբեր թաղամասերում, հատկապես ՝ կենտրոնում , տեղադրել է շուրջ վեց տասյակ նոր, մեծ աղբարկղեր: Ընթացքի մեջ է փոքր աղբարկղերի տեղակայումը մայթերին և հասարակական վայրերի տարածքներում: Կնորացվեն և քանակապես կավելացվեն նաև հանգստի վայրերում առկա նստարանները:
Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը , համայնքապետարանի պաշտոնատար անձնաց ուղեկցությամբ, ծանոթացավ կապալառուի կողմից աղբարկղերի և նստարանների պատրաստման ընթացքին , հստակեցնելով քաղաքի այն հատվածները . որտեղ առաջկայում առաջնահերթ պետք է տեղակայվեն աղբարկղերը և նստարանները:
Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս , որ քաղաքի որոշ անբարեխիղճ բնակիչներ նպատակային չեն օգտագործում փոքր աղբարկղերը և դրանք լի են լինում կենցաղային աղբով, ինչի արդյունքում էլ ժամանակից շուտ կիրառումից դուրս են գալիս:
Կրկին անգամ հիշեցնում ենք մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ փոքր աղբարկղերում կենցաղային աղբ նետելուց: