Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձը նշվեց Լոռու մարզում

577

 

Возможно, это изображение 9 человек, люди стоят и на открытом воздухеՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, վետերաններ ու զինվորականներ այցելել էին Մեծ Հայրենականի հաղթանակին նվիրված հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։
Միջոցառումը վարում էր ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը: Զինվորական նվագախումբը հանդես էր գալիս խորհրդանշական կատարումներով։
🎗Возможно, это изображение 1 человек, ребенок, стоит и на открытом воздухеՕրհնության և ոգեկոչման խոսքով հանդես եկավ տեր Վահան քահանա Ազարյանը, ներկաներին տոնի առթիվ շնորհավորեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:
🌹Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև։
🎖Возможно, это изображение 9 человек, люди стоят, памятник и на открытом воздухеԱյնուհետ այցելեցին նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված անհայտ զինվորի հուշարձանին՝ կրկին հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։
Возможно, это изображение 7 человек, люди стоят, военная форма и на открытом воздухе
— Այս հաղթական օրվա առթիվ շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, երկրապահներին, զինվորներին ու սպաներին՝ մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք: Մենք պետք է հաղթենք մեր հզոր տնտեսությամբ, գիտական նվաճումներով, մտավոր ներուժով, մշակույթով: Իսկ դրա համար պետք է միասնական ու համախմբված լինենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության,-լրագրողների հետ զրույցում ասաց մարզի ղեկավարը: