Պեսկովը հայտնել է` Մոսկվայում ինչ են քննարկելու Փաշինյանն ու Պուտինը. Տեսանյութ

112

Yerevan.Today | Մանրամասներ՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Մոսկվայում ապրիլի 7-ին տեղի ունենալիք բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ինչպես հայտնում է Iz.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, քննարկվելու է, թե ինչպես են իրականացվում ԼՂ հարցով եռակողմ համատեղ հայտարարության դրույթները, ինչպես է տարածաշրջանում վերականգնվում խաղաղ կյանքը: Քննարկվելու են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու ապաշրջափակումը»,- ասել է նա:

Հարցին` նախատեսո՞ւմ են, արդյոք, անդրադառնալ Ադրբեջանի հայտարարությանը՝ ԼՂ տարածքում «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասեր գտնելու վերաբերյալ, Պեսկովը չի պատասխանել:

«Հրթիռի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, տեղեկություններ չունեմ»,- նշել է նա: