Ռուսաստանն ու Բելառուսը կարող են հաջողությամբ լուծել իրենց անվտանգային, տնտեսական զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման խնդիրները. Լավրով

59

Ռուսաստանն ու Բելառուսը կարող են հաջողությամբ լուծել իրենց անվտանգային, տնտեսական զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման խնդիրները, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բելառուսի իր գործընկերոջն ուղղված շնորհավորական ուղերձում:

«Համոզված եմ, որ մեր պետությունների դիվանագիտական գերատեսչությունները զգալի ներդրում են ունենալու երկկողմ կապերի ամրապնդման ու միջազգային հարթակում ընդհանուր շահերի պաշտպանության հարցում»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան և Մինսկը բարձր են գնահատում դաշնակցային հարաբերությունները:

Ռուսաստանի ու Բելառուսի ժողովուրդների միասնության օրվա առթիվ է Սերգեյ Լավրովը բելառուսցի իր գործընկերոջը շնորհավորական ուղերձ հղել: