Անձեռնմխելիությունն իմ որդու կյանքն էր, որ խլեցին․ Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մայր… (Բացառիկ տեսանյութ)

1279

Անձեռնմխելիությունն իմ որդու կյանքն էր, որ խլեցին․ Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մայրը հույս չունի.

«Ինչ անձեռնմխելիության մասին է խոսքը, Քոչարյանը 10 տարի է՝ իմ ու քո նման ՀՀ քաղաքացի է։ Անձեռնմխելիությունն իմ որդու կյանքն էր, որ իրենք իրենց իրավունք վերապահեցին վերցնել։ Ո՞վ էր իրենց իրավունք տվել իմ որդու կյանքը վերցնել, 18 տարեկան էր, ժամկետային զինծառայող։ Աստված էին, ինչ էին, որ իրենց իրավունք վերապահեցին որդուս կյանքը խլել։ Ինչի՞ համար, իրենց փափուկ աթոռների՞։ Էդ ո՞վ որոշեց, որ Քոչարյանն անձեռնմխելի է, այդ 45 հոգի պատգամավորնե՞րը, որ 15-20 տարի է՝ աթոռների վրա նստած են»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասաց 2008-ի մարտի 1-ին սպանված Տիգրանի մայրը…

Աղբյուր` www.1in.am