Ալիևը «վրդովվել է»՝ Հայաստանի դաշնակիցները ցանկանում են արդիականացնել ՀՀ Զինված ուժերը

519

 

Իլհամ Ալիևը «վրդովվել է»՝ պատմական քարտեզներում տեսնելով Ուրարտուն և  Սիսիանը Aurora News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի դաշնակիցները ցանկանում են արդիականացնել ՀՀ Զինված ուժերը։ «Մի քանի օր առաջ լսեցի, որ այժմ նրանց դաշնակիցները կրկին ցանկանում են վերակենդանացնել, արդիականացնել Հայաստանի բանակը։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ։ Պատերազմն ավարտվել է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա բռունցք կտեսնի։ Թող մեր համբերությունը չչարաշահեն։

Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի». Ալիևը` ՀՀ իշխանություններին

Մենք երբեք թույլ չենք տա, որ մեզ համար ինչ-որ սպառնալիք առաջանա, կամ որ ազատագրված հողեր վերադարձած մեր քաղաքացիները որևէ վտանգ զգան»,- ասել է Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի արդիականացնել իր բանակը՝ գնելով ժամանակակից զենք։ «Ստորագրվել են նոր պայմանագրեր, գնվում են ամենաժամանակակից զենքերը, և դրանք արդեն մատակարարվում են: Ամենաարդիական զենքը կներկրվի Ադրբեջան»,- հայտարարել է Ալիևը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի ու Հայաստանի Պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Հարցին՝ ռուսական կողմը պատրա՞ստ է օգնել՝ արդիականացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանել էր. «Արդեն օգնում է»: