Ստեփանակե՞րտ, թե՞ Խանքենդի․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան էջից հեռացրել է գրառումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

233

 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների  ընդունելությունը | Onnet.am

Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսօր հրապարակել էր Ռուսաստանի ԱԻ նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցված հումանիտար օգնության մասին հաղորդագրությունը։ Ուշագրավ է, որ ՌԴ ԱԻՆ հաղորդագրությունում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի անվան հետ մեկտեղ նշված է ադրբեջանական «Խանքենդի» տարբերակը։ «Ավտոմեքենաներով շինարարական ապրանքներ են են ուղարկվել սոցիալական ենթակառուցվածքների ու բնակելի ֆոնդի վերականգնման համար։ Ստեփանակերտ/Խանքենդի է ուղարկվել 50 տոննա բեռ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարճ ժամանակ անց, ի դեպ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից այս գրառումը հեռացվել է, փոխարենը հրապարակվել է նոր տարբերակը։