«Վերջապես կարողացա գնալ տղերքի մոտ. Ալբերտի կողքին տոնածառի խաղալիքներ էին, Մխիթարն ու Հայկն ընդմիշտ իրար կողքի». Օլյա Հակոբյանը` Եռաբլուր գնալու մասին

295

Դերասանուհի Օլյա Հակոբյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցուց և գրառում արել իր այցի մասին:

«Առաջին անգամ կարողացա, վերջապես, գնալ տղերքի մոտ: Ցուրտ էր ու սառը: Օդն ավելի էր սառում, երբ անքանակ դարձան եռագույն դրոշները:

Ալբերտի կողքին տոնածառի խաղալիքներ էին, Մխիթարն ու Հայկն ընդմիշտ իրար կողքի, Ալենի մոտ գրքեր էին, Արամի մոտ կոնֆետներ ու բոլորի մոտ անքանակ ծաղիկներ: Ես ծաղիկ չունեի, մտածեցի՝ տեղում կլինի: Հարցրեցի եկեղեցու մոտ աշխատող կնոջը, ասաց՝ այստեղ չեն վաճառում, բայց տղերքը ծաղկի պակաս չունեն, բալես, հանգիստ եղիր: Ու այսօրվանից հետո կատաղությունս էլ ավելի ավելացավ անարդարությունից, ու ես էլ երբեք այն չեմ լինի, ինչ կայի»,- գրել է նա: