Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում և Արցախում ծրագրերի իրականցմանը

408

Սամվել Կարապետյանը 5 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում և Արցախում ծրագրերի իրականցմանը

Իմ ընտանիքը միշտ կանգնել է իր ժողովրդի կողքին: Նաեւ հիմա ենք կանգնած: Հորս որոշմամբ այսօր օգնության հերթական տրանշն է հատկացվել: 5 մլն դոլար կծախսվի հումանիտար և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է Հայաստանի և Արցախի կայուն զարգացման ապահովումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։

«Ես անընդհատ տեսնում եմ, թե անկախ հնարավորություններից՝ ինչպես ենք մենք, մեզնից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով ավանդ բերում ընդհանուր մեծ գործին: Այսօր մեր գործողություններից կախված կլինի այն, թե ինչպիսի օրինակ կծառայենք մեր երեխաներին և ինչպիսին կլինի մեր Հայրենիքը վաղը: Մենք կկարողանանք, ես հավատում եմ»,- գրել է  Կարապետյանը: