ՏԵՍԱՆՅՈՒԹ. «56 օր Բաքվի բանտում». գերևարված Նարեկն արդեն հայրենի գյուղում է

227

Գերությունից վերադարձած Նարեկին գիշերը հայրենի Շահումյան գյուղում այսպես էին դիմավորել, իսկ առավոտյան Նարեկը արդեն բակի ձյունն էր մաքրում ճանապարհ բացում աչքալուսանքի եկող հարևան բարեկամների համար։

Պատերազմը Նարեկի կյանքը բաժանեց 2 մասի, 56 օր բաքվի բանտում է եղել, իրենց խմբի ամենաերիտասարդն էր, մոտ 2 ամիս էր զորակոչվել Մատաղիսում էր։

Հոկտեմբերի 3-ին նկատում է ծանր վիրավորված ընկերոջը և օգնում է դուրս հանել կրակի տակից, ինչի պատճառով հետ է մնացել վաշտից։

Բարեբախտաբար հանդիպել է կամավորականների։ Փոքր ինչ հանգստանալուց հետո, երբ դուրս են եկել որ առաջ շարժվեն մոլորվել են ստիպված նորից հետ են գնացել բունկեր, մոտ 20 օր կռիվ են տվել սակայն զինամթերքը վերջանալուց հետո թշնամուն հաջողվել է գերևարել նրանց։

Մանրամասները դիտեք ստորև ներկայացվող տեսանյութում․․․