Հռոմի Պապի արխիվում պահվում է Հայոց Աբգար թագավորի նամակը Հիսուս Քրիստոսին . Մանրամասներ Նամակից

332

Հռոմի Պապի արխիվում պահվում է Հայոց Աբգար թագավորի նամակը Հիսուս Քրիստոսին . Մանրամասներ Նամակից – CIRAN

Հիսուսի երկրային կյանքի ընթացքում թագավորներից առաջինն էր Աբգարը, որ հավատաց Հիսուսին և դավանեց Նրան որպես Աստծո Որդու: Նա նույնպես Արշակունիներից է սերում և, ըստ Մովսես Խորենացու, այս արդարասեր թագավորը Արծրունի Խոսրանին` Արետ թագավորի զnրքերի հետ, Հերովդեսի դեմ է ուղարկում, որն անարգել էր Արետի աղջկան ու լքելով նրան` կնության էր առել Հերովդիադային, բաժանելով նրան ամուսնուց, ինչի համար էլ հանդիմանվեց Հովհաննես Մկրտչից, ու նա Աստծո սրբին դրա համար գլխшտել տվեց:

Արետ ու Աբգար թագավորների զnրքերը ջшրդnւմ են Հերովդեսի զnրքը, և սա աստվածային տեսչությունից էր՝ Հովհաննես Մկրտչի մшհվшն վ րեժը առնելու համար: Իսկ որ Աբգարը սրտի խորքում փնտրել է ճշմարիտ Աստծուն, երևում է այս փաստից. «Խռnվnւթյnւն է ծագում Աբգարի ու Հերովդեսի միջև, որովհետև վերջինս հրամայեց հայոց մեհյաններում իր պատկերն էլ դնել կայսերական պատկերի մոտ: Բայց երբ Աբգարը հանձն չառավ, Հերովդեսը սկսեց նրա դեմ դшվեր նյութել»:

Այս երանելի այրի՝ Աբգարի թագավորության երկրորդ տարում ծնվեց Տերը: Եվ, ըստ Վարդան Արևելցու, նա առաջիններից մեկն էր, որ իմանում է այդ մասին, քանի որ նրա օրոք 12000 հեծյալներով Հայաստանով Հրեաստան են անցնում ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը: Բայց լսելով, որ Պաղեստինում սnվ է, զnրքը թողեցին Աբգար թագավորի մոտ, իսկ իրենք տասներկու իշխաններով ու հազար հեծյալով գնացին՝ իրենց հետ տանելով ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք, ըստ Ավետարանի խոսքի, Բեթղեհեմում ընծայեցին մանուկ Հիսուսին: Աբգար թագավորը մի նամակ գրեց մեր Տեր ու Փրկչին, որի բովանդակությունը հետևյալն է.

«Աբգարիոս, Արշամի որդի և իշխան աշխարհի` բժիշկ և բարերար Հիսուսիդ, որ երևացիր Երուսաղեմացիների աշխարհի մեջ. ողջո՛ւյն:Տեղեկացել եմ Քո և Քո բժշկությունների մասին, որոնք կատարվում են ձեռքովդ, առանց դեղի ու արմատների, և ինչպես խոսվում է` կույրերին աչք ես տալիս, կшղերին քայլեցնում ես, բnրnտներին սրբում ես, պ իղծ դ ևերը հանում ես և երկար հիվшնդnւթյnւններով տшնջվnղներին բժշկում ես, նաև մե ռելների ես հшրnւթյուն տալիս: Երբ սրանք լսեցի, երկու բան խորհեցի, կամ դու Աստված ես, որ երկնքից իջնելով այդ գործերն ես անում, և կամ էլ Աստծո Որդի ես: Ահա այս գրեցի քեզ աղաչելու համար, որ նեղություն կրես ինձ մոտ գաս և ունեցածս հիվшնդnւթյnւնը բժշկես: Լսեցի նաև, թե հրեաները տրտnւնջ ունեն Քո դեմ և ուզում են չшրչшրել քեզ: Ես փոքրիկ ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ բավարար է երկուսիս»:

Աբգար թագավորի պատգամաբերը հրեաների Զատիկից հինգ օր առաջ այս նամակը Հիսուսին է տանում, այն պահին, երբ Նա տաճարից դուրս էր գալիս: Եվ այդ ավետարանական այն պահն էր, երբ հեթանոսները Փիլիպոսի և Անդրեասի միջնորդությամբ Հիսուսին են մոտենում և ներկայացնում Աբգարի նամակը:

Տերն ուրախանում է հոգով, որ ահա Իր հանդեպ հավատքը նաև հեթանոսների մեջ է տարածվում, և հետևյալ պատասխանն է գրել տալիս.

«Երանի՜ նրան, որ առանց տեսնելու է հավատում Ինձ, որովհետև այսպես է գրված Ինձ համար. «Ինձ տեսնողները պիտի չհավատան և չտեսնողները պիտի հավատան ու ապրեն»: Իսկ այս գրածիդ մասին, որ քեզ գամ, պետք է որ Ես այստեղ ավարտեմ ինչի համար որ ուղարկվեցի: Երբ կատարեմ, Ինձ ուղարկողի մոտ պիտի համբարձվեմ, ու դրանից հետո աշակերտներիցս պիտի ուղարկեմ, որ քո ցավը բժշկի և քեզ հետևողներին կյանք պարգևի»:

Աբգար թագավորը ստանալով այդ միակ նամակը, որ երբևէ Տերը հղել է մահկանացու որևէ մեկին, կարդալով մեծապես մխիթարվեց և տшռшպnղ ախտից թեթևություն զգաց: ՈՒ նորից իր դեսպաններին Հրեաստան է ուղարկում, և այս անգամ իր արքունական գծագրողի հետ, որ նա Հիսուսի պատկերը գծագրի և իրեն բերի: Միխայիլ Ասորի պատրիարքը այս մասին գրում է, որ հայ գծագրիչը չէր կարողանում պատկերել Տիրոջ վայելչագույն գեղեցկությունը, որն անընդհատ փառքից փառք էր փոփոխվում, որով զմայլվում ու ապշում էր նկարիչը:

Այդ տեսնելով, nղnրմnւթյшն ու գթության աղբյուր մեր Տերը նրա ձեռքից խնդրում է դաստառակը, դնում Իր Աստվածային օրհնյալ դեմքին, և հրաշքով պատկերվում է Նրա Լույս երեսը կտավի վրա, ու վերադարձնում է նկարչին: Այս պատահեց Տիրոջ խաչելությունից 24 օր առաջ: Նա էլ մեծ հրճվանքով ու սրտի երկյուղով դաստառակը, որի վրա սքանչելապես պատկերված էր Տիրոջ Աստվածային դեմքը, տանում է իր թագավորին: Աբգարը տեսնելով այդ շնորհալույս անձեռակերտ պատկերը` երկրպագում և առավել է հաստատվում ճշմարիտ հավատքի մեջ: Այդ դաստառակով մեծամեծ հրաշքներ էին կատարվում, մինչև որ Թադեոս առաքյալը կենդանի Ավետարանը քարոզեց Հայաստանում:

Հրաշագործ դաստառակը դարերով մնացել է Եդեսիայում ու միշտ քաղաքի օրհասների ժամանակ օգտագործվել որպես Վերին զորություն:

Իսկ երբ Տիրոջ խոստացած առաքյալը Հայաստան եկավ, ըստ Մովսես Խորենացու, այսպես եղավ նրա հանդիպումը Աբգարի հետ.

«Երբ Թադեոսը ներս մտավ, նրա երեսի վրա սքանչելի տեսիլք երևաց Աբգարին. նա գահից վեր կացավ ու երեսի վրա ընկնելով նրան երկրպագեց. շուրջը գտնվող բոլոր իշխանները զարմացան, որովհետև տեսիլքը չիմացան: Աբգարը նրան հարցրեց.

«Իսկապե՞ս դու օրհնյալ Հիսուսի աշակերտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել, և կարո՞ղ ես իմ ցավերը բժշկել»:

Թադեոսը նրան պատասխանեց.

«Եթե հավատաս Հիսուս Քրիստոսին` Աստծո Որդուն, քո սրտի բոլոր ցանկությունները կստանաս»:

Աբգարը նրան պատասխանեց.

«Ես հավատացի Նրան և Նրա Հորը, ուստի կամենում էի զnրքեր առնել և գալ կnտnրել նրան խաչող հրեաներին, եթե ինձ չզսպեի հռոմեացիների թագավորության պատճառով»:

Այս խոսքերով սկսելով` Թադեոսը քարոզեց Ավետարանը նրան և ամբողջ քաղաքին, ապա ձեռքը վրան դնելով նրան բժշկեց, ինչպես և քաղաքի Աբդիու իշխանին, որ հիվանդ էր հnդшտшպով և մեծ պատիվ ուներ թագավորի արքունիքում. և առհասարակ բժշկեց քաղաքում եղած բոլոր հիվшնդներին և шխտшվորներին: ՈՒ բոլորը հավատացին և մկրտվեցին: Կուռքերի մեհյանների դռները փակեցին և բագինների սյուների վրա եղած պատկերները եղեգով պատեցին:

Թադեոս առաքյալը մի մետաքսագործի, որը թագավորի գլխարկներն էր պատրաստում, մկրտեց, անվանադրելով Ադդե ու ձեռնադրելով` իր փոխարեն Եդեսիայի վրա հովիվ կարգեց: Եվ Աբգարից հրովարտակներ ստանալով, որ ամենքը լսեն Քրիստոսի ավետարանը, գնում է Տիրոջ հրամանը կատարելու ու հավատի լույսը տարածելու Հայաստանում: