Պաշտոնական Բաքուն հայտնեց Ղարաբաղում զոհված և անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թիվը

227

Պաշտոնական Բաքուն հայտնեց Ղարաբաղում զոհված և անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում 2823 զինծառայողի մահվան մասին, 30 անհետ կորածի որոնում են, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լուրին կից հրապարակվել են լուսանկարներ, տեղեկություններ զինվորական կոչումների և ծննդյան ամսաթվերի մասին։ Ընթանում են անհետ կորած համարվող ավելի քան 30 զինծառայողի որոնումներ, ինչպես նաև ավելի քան 50 անձի ճանաչման գործընթաց։

«Այդ մասին տեղեկությունները պարբերաբար կտրամադրվեն հանրությանը»,-հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։