Կոնստանտին Զատուլինը գնահատել է Հայաստանի`Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը

2287

 

Կոնստանտին Զատուլինը գնահատել է Հայաստանի`Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը

Դա պետք է լինի Հայաստանի քաղաքացիների ներքին կամարտահայտման ակտ: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ գնահատելով Ռուսաստանի կազմի մեջ Հայաստանի մտնելու հնարավորությունը: «Այո, իրադարձությունների նման զարգացումն ինչ-որ մեկի համար կարող է լավ գնահատվել, սակայն դա կարող է դառնալ «հաղթաթուղթ» հակառակորդի համար եւ նրանց համար, ովքեր հետագայում կասեն՝ «օգտվեցին մեր թուլությունից եւ մեզ զրկեցին անկախությունից»»,-ասել է նա: Պատգամավորը պարզաբանել է, որ չի կարելի չնկատել Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ վստահության եւ փոխըմբռնման թուլացումը: