«Կվերածնվենք և կվերականգնենք ամեն ինչ , մենք կարող ենք գտնել հենակետեր եւ առաջ շարժվել» ․ Ռուբեն Վարդանյան

188

«Կվերածնվենք և կվերականգնենք ամեն ինչ , մենք կարող ենք գտնել հենակետեր եւ առաջ շարժվել» ․

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար , հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է այս օրերին Հայաստանում տիրող իավիճակին , գրելով , որ մենք կարող ենք նույնիսկ անկանխատեսելիության պայմաններում գտնել հենակետեր եւ առաջ շարժվել.

«Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, շատ դժվար է, բայց դա ազգի վերջը չէ։ Մենք պետք է մեզ հանգիստ ասենք, որ կվերածնվենք և կվերականգնենք ամեն ինչ։

Սահմանելով հիմնական միտումները, մարտահրավերներն ու խնդիրները եւ, ամենակարեւորը, ընտրելով որոշակի ճանապարհ, մենք կարող ենք նույնիսկ անկանխատեսելիության պայմաններում գտնել հենակետեր եւ առաջ շարժվել»,- գրել է Ռուբեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունը կրկնապատկել է Արցախին տրվող օգնության ծրագիրը` հատկացնելով 400000 ԱՄՆ դոլար 46 նախագծի աջակցության համար: