Սուրբ Ծննդյան օրը Հռոմի պապը աղոթել է Արցախի խաղաղության համար (տեսանյութ)

159

 

Սուրբ Ծննդյան օրը Հռոմի պապը աղոթել է Արցախի խաղաղության համար (տեսանյութ) - Ռադիո Արևիկ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ ծննդյան այս օրը աղոթել է Արցախում խաղաղության հաստատման համար: Նա այդ մասին նա հիշատակել է Urbi et Orbi կամայլ կերպ ասած՝ «Հռոմին և աշխարհին» կոչվող ուղերձում:

Այն սովորաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին, Այս մասին հայտնել է Vatican News-ը։

Հռոմի պապը հիշատակել է այս տարվա ընթացքում  տեղի ունեցած ռազմական հակամարտությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում, Իսրայելում և Պաղեստինում և բազմաթիվ մարդկանց տառապանքների պատճառ են դարձել: Նա կոչ է արել այդ երկրներում երկարատև խաղաղությունը պահպանել բանակցությունների միջոցով: