Թուրք զինվորները բրիգադի գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան,որտեղից էլ կժամանեն Լեռնային Ղարաբաղ

308

Թուրք զինվորները բրիգադի գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան,որտեղից էլ կժամանեն Լեռնային Ղարաբաղ

Թուրք զինվորները բրիգադի գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան: Այդ մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ Թուրքիայից ժամանած զինվորականները պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի համատեղ դիտորդական կենտրոնում 2021 թվականի հունվարից:

Դեկտեմբերի 1-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Անկարան և Մոսկվան, տեխնիկական բանակցություններից հետո, համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համար համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը շեշտեց, որ կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում, իսկ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար կլինի: