Կարկուտից տուժել է 13 համայնք, ուժգին քամին գետնին տապալել բարձրավոլտ էլեկտրասյուներ.

2543

Կարկուտից տուժել է 13 համայնք, ուժգին քամին գետնին տապալել բարձրավոլտ էլեկտրասյուներ.

Օգոստոսի 10-ին ժամը 20:00-ի սահմաններում, ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ տեղաց Արմավիրի մարզի 13 համայնքներում: Գյուղացիների մեկնաբանությամբ, կարկուտը վնասել է բերքը 50-100 տոկոսով: Բամբակաշատ համայնքում կարկուտը վնասել է գյուղի հողատարածքների 90 տոկոսը: Շատ գյուղացիական տնտեսությունների վնասը հասնում է 100 տոկոսի:

Շոկի մեջ հայտնված գյուղացիները, ովքեր նախորդ բնական աղետներից բանկերում կուտակված պարտքեր ունեն, չգիտեն ումից ինչ պահանջեն: Նրանց խոսքով, քանի դեռ իրենց կարկուտից պաշտպանողը գազագեներատորային հակակարկտային կայաններն են, իրենք կարկուտից աչք չեն բացի:

Հակակարկտային կայաններն ինտենսիվ աշխատել են, սակայն դա չի խոչընդոտել սառցե բեկորներով կարկուտի տեղալուն:
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, շրջելով աղետից տուժած համայնքներում, տեղեկացրեց, որ մարզպետարանի կողմից կազմվել է մասնագիտական հանձնաժողով: Վնասների չափը պարզելուց հետո աջակցություն ստանալու ակնկալիքով կդիմեն կառավարություն:

Ուժգին քամին վնասել է շենք-շինություններ, գետնին է տապալել նաև բարձրավոլտ էլեկտրասյուներ:

Աղբյուր` http://www.alttv.am