Արցախի պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը կրկին ավելացել է.նոր մարմիններ են հայտնաբերվել

53

 

Արցախի պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը կրկին ավելացել է.նոր մարմիններ են հայտնաբերվել

Ղարաբաղյան հակամարտության գոտում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի, Ջաբրայիլի, Կովսականի (Զանգելան) տարածքում», — ասել է Թադևոսյանը։

Այսպիսով՝ նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 22-ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի ու քաղաքացիական անձանց աճյուն։

Թադևոսյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինվորների ծնողներն ու կամավորականները։ Բանակցություններն անցկացվում են ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։

Նշենք, որ դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում մահացածների հիշատակին եռօրյա սուգ էր հայտարարվել։