Զատուլին. Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում

197

Զատուլին. Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում

Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում, այդ մասին խոսում էր Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը: Այս մասին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Արդյո՞ք մենք մեր կողմից կատարում ենք այդ դերը: Ոչ բոլոր դեպքերում»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում պետք է հաշվի առնել Թուրքիայի ավելացող ախորժակը, որի դեմ Ռուսաստանը պայքարել է տասնակ անգամներ, եւ որը Ղրիմը ռուսական չի ճանաչում, Սիրիան՝ սիրիական եւ այլն:

«Ռուսաստանում վտանգավորության աստիճան ավելացել են գաղափարները, թե դա մեր պատերազմը չէ եւ մեր խնդիրը չէ: Կան մարդիկ, օրինակ՝ Մաքսիմ Շեվչենկոն, ովքեր ուրախանում են հայերի պարտությունից: Ես կոչ չեմ անում փնտրել ժողովրդի թշնամիների, սակայն մենք պետք է ճանաչենք այն մարդկանց, ովքեր մեզ մոլորեցնում են: Նրանք նախ ասում էին, թե Ռուսաստանը չպետք է մասնակցի այդ գործընթացիներին, իսկ այժմ ողջունում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը»,-ընդգծել է ռուս պատգամավորը: