Խծաբերդից գերեվարված 62 զինծառայողները մոտ ապագայում կվերադառնան Հայաստան։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն իր գործընկեր, պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ նոր է վերադարձել Արցախից։ Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում հաստատվել է, որ անհետ կորած համարվող շիրակցի կամավորականներն իրականում գերեվարվել են, ողջ են ու առաջիկայում կվերադարձվեն Հայաստան։ Պատգամավորները խնդրեցին լրագրողներին կոնկրետ ժամկետներ չհարցնել` փոխանակման գործընթացին չվնասելու համար։ Հովսեփյանը նաև հայտնեց, որ բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։ «Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք արդեն 62 գերիներին, ու նաև կա խոսք, որ այն մյուս գերիները, որոնք արդեն վաղուց են գտնվում այնտեղ, նույնպես կվերադառնան ՀՀ»,– ասաց նա։ Նազելի Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ գերիների վերադարձման գործընթացը թափանցիկ է, որևէ բան չի թաքցվում ու չի թաքցվելու նրանց ծնողներից։ Նրա խոսքով` ծնողներն իրենց միջնորդությամբ ևս հանդիպել են գեներալ Մուրադովի հետ, քանի որ նրանք ցանկանում էին անձամբ տեղեկություններ ստանալ իրենց որդիների մասին։ «Գերեվարված անձինք տեղափոխվել են Բաքու, և Ադրբեջանն այս պահին հաստատում է 62 անձի ներկայությունը։ Ես ուզում եմ մի նկատառում անել, որ ճշգրտված անուններ ու ցուցակներ չկան, որովհետև հանդիպմանը այդ ցուցակները հանձնվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,– ասաց Բաղդասարյանը` նշելով, որ համացանցում արդեն իսկ ինչ–որ ցուցակներ են ներկայացվում, այդ թվում` ադրբեջաներեն։ Պատգամավորը խնդրեց դրանց հարցում զուսպ լինել` իրականացվող գործընթացին չվնասելու համար։
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ՆՅՈւԹԵՐԸ
Հայաստանում ծնված Կիրովականցի Անուշավան Աղաջանյանը նշանակվել է Ղրիմի արդյունաբերական քաղաքականության նախարար
Երեքշաբթի, հունվարի 9. «Ղրիմ 24». Ղրիմի Հանրապետությունում Անուշավան Աղաջանյանը նշանակվել է արդյունաբերական քաղաքականության նախարարի պաշտոնում։ Այս մասին ասված է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի հրամանագրում։
«Назначить...
«Վանաձորում շինաշխատանքները կրկնապատկվելու են»… (տեսանյութ)
Վանաձոր քաղաքը մեր տունն է...
https://www.youtube.com/watch?v=7y9kAvTr6No
Վանաձոր քաղաքը մեր տունն է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք. (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում...
Վանաձորում համաքաղաքային շաբաթօրյակն ընթացքի մեջ է… (ֆոտոշարք)
Վանաձորի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ները՝ մանկապարտեզները, արվեստի դպրոցները, մշակույթի տները, գրադարանները, Կերպարվեստի պատկերասրահը, մարզադպրոցները, մասկակցել են համաքաղաքային շաբաթօրյակին։ ՀՈԱԿ-ներից յուրաքանչյուրը մաքրել է իր և հարակից...
«Արցախցի երեխային ժպիտ է պետք» — ժամանցային միջոցառում Վանաձորում…
Այսօր Վանաձորում գտնվող արցախցի երեխաների համար անցկացվեց «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառումը։
Վանաձորի Շառլ Ազնավուր անվան մշակույթի պալատում 2-11 տարեկան 340 արցախցի...