ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի 3 ավտոբուսների տեղաշարժը, իսկ ՌԴ խաղաղապահները…

631

 

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի 3 ավտոբուսների տեղաշարժը, իսկ ՌԴ խաղաղապահները հրաժարվել են օգնելուց

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը @Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս արդեն 3 ժամ է, ինչ կանգնած են Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլտարում Լաչինով առաջ շարժվել հերթափոխի՝ պատճառաբանելով, թե կապիտուլյացիայի փաստաթղթում զորքերի տեղաշարժի մասին դրույթ չկա, ինչից ելնելով էլ իրենք թույլ չեն տալիս հայկական զորքի տեղաշարժն ու տեղակայման վայր հասնելը: Ադրբեջանցիները պնդում են, քանի որ «Արցախը Ադրբեջան է, հետևաբար հայկական բանակն այնտեղ անելիք չունի»: ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է ռուս խաղաղապահներին, որոնք սակայն ասել են՝ իրենք այդ հարցով զբաղվելու լիազորություն չունեն:  Հերթափոխի մեկնող զինուժին Հայաստանի պաշտպանության նախարարությունից այս պահին հրահանգել են սպասել Սյունիքում, մինչև հարցին լուծում գտնեն: