ՌԴ պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել

273

 

Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի  նախագահի և պաշտպանության նախարարի հետ | MedMedia

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում թույլ չեն տվել գեթ մեկ լուրջ միջադեպ, РИА Новости-ի փոխանցմամբ նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Նոյեմբերի 10-ից, եռակողմ պայմանագրերի համաձայն, Ռուսաստանի ռազմական զորախումբը հաջողությամբ իրականացնում են գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Սեղմ ժամկետներում ռուսական զորքերի խմբավորումը տեղակայվել է նշանակված վայրերում և սկսել է առաջադրանքներ կատարել 23 դիտակետերում: Մինչև օրս ոչ մի լուրջ միջադեպ չի եղել», -ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժը բաց է և հսկվում է: Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհվածների մարմինների փոխանակում:
«Քաղաքացիական անձինք լիովին անվտանգ վերադառնում են իրենց բնակության վայրեր և վերականգնում են իրենց տները: Նրանց օգնում է Խաղաղապահության կառավարման կենտրոնի զինվորականները: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահները ապահովել են ավելի քան 42 հազար փախստականների վերադարձը: Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծվում է: Ընդհանուր առմամբ, վնասազերծվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա», – ավելացրել է Շոյգուն:

Նա նաև ասել է, որ Ստեփանակերտում կանգնեցվել է երկու ժամանակակից բլոկ-մոդուլային քաղաք՝ 330 ռուս խաղաղապահների տեղակայման համար:

«Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը մենք 32 քաղաք կտեղակայենք: Արդյունքում, խաղաղապահ զորակազմի համար կստեղծվեն ծառայության և կյանքի հարմարավետ պայմաններ», – եզրափակել է նախարարը: