Նիկոլ Փաշինյանը չեղարկեց այցը Գորիս, Կապան եւ Մեղրի քաղաքներ…

166

 

Նիկոլ Փաշինյանը չեղարկեց իր նախապես պլանավորված այցերը Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։ Այս մասին նա հայտարարեց Սիսիանում։

«Սադրանքների չենք տրվելու։ Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են։ Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմաններին, ու այս պրոցեսը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Երեւան-Գորիս ճանապարհը գորիսցիները փակել են այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ իրեն լավ են ընդունելու այդ քաղաքներում։

«Գործարք եմ առաջարկում, թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ինչ տրամադրություն է այդ քաղաքներում։ Եթե չեն բացում, ոչինչ, հաջորդ անգամ կգնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սյունեցիների աչքերին նայելու, ես նայեցի սյունեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ, դուք շատ ավելիին եք արժանի, ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին արժանի եք»,- նշեց Փաշինյանը։