Արցախում կազմակերպվելու են արտահերթ ընտրություններ, որոնց ես չեմ մասնակցելու և դուրս եմ գալու քաղաքականությունից. Արայիկ Հարությունյան

120

Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս և ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: